ՄԱԿ. Մոսուլից կարող է փախստականների մեծ հոսք լինել![]() 17 մարտի 2017 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն: «Արևմտյան Մոսուլից փախչողների քանակն ավելին է, քան արևելյան մասից: Դեռ հայտնի չէ՝ ունենք արդյոք ռեսուրսներ այդ հոսքին դիմակայելու համար»,-ասել է Գրանդեն: Ըստ նրա, գործողության սկզբին Մոսուլի արևմտյան մասում մոտ 800.000 մարդ կար: Մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի, մոտ 120.000 խաղաղ բնակիչ է լքել քաղաքը: «Մենք կարծում ենք, որ քաղաքում դեռ 650-680.000 խաղաղ բնակիչ կա: Հնարավոր է, մինչև 400.000 մարդ լինի Հին քաղաքում: Մենք վախենում ենք, որ մարդիկ շրջափակված են և ծանր վիճակում են գտնվում»,-ասել է Գրանդեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, եթե քաղաքն ամեն օր մոտ 50.000 բնակիչ լքի, հումանիտար միջոցները չեն բավականացնի նրանց ընդունելու համար: Ուստի, ՄԱԿ-ն ու գործընկերները սկսել են մեծ պահեստային տարածքներ պատրաստել այդ նպատակով: Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին: Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |