Իսլամը 2070-ին կարող է աշխարհի ամենատարածված կրոնը դառնալ![]() 17 մարտի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իսլամը 2070-ին կարող է աշխարհի ամենատարածված կրոնը դառնալ: Ըստ հետազոտության, 2050-ին մահմեդականների քանակը կհավասարվի քրիստոնյաների քանակին, իսկ արդեն 2070-ին իսլամը կարող է գերազանցել հետնորդների թվով քրիստոնեությանը: Դա իրականություն կդառնա, եթե առկա միտումները պահպանվեն: Մինչև 2010թ. քրիստոնյաներն աշխարհում գրեթե 2.2 մլրդ էին՝ կազմելով Երկիր մոլորակի բնակչության մեկ երրորդը: Իսլամ էր դավանում 1,6 մլրդ մարդ, կամ մոլորակի բնակիչների 23%-ը: Մոտակա տասնամյակներում իսլամի դիրքերը կամրանան՝ հաշվի առնելով մոլորակի բնակչության աճը: Մահմեդականների քանակը կհասնի 73%-ի, իսկ քրիստոնյաներինը կլինի 35%: Այդպիսով մի պահ կգա, երբ երկու առաջատար համաշխարհային կրոնները հետնորդների քանակով կհավասարվեն՝ 2.76 մլրդ մահմեդական և 2.92 մլրդ քրիստոնյա: Իսլամի տարածումը հիմնականում պայմանավորված է բնակչության աշխարհագրական տեղաբաշխմամբ: Մահմեդականները կենտրոնացած են աշխարհի այն մասում, որտեղ գրանցվում են բնակչության աճի ամենամեծ տեմպերը: 2010-ին Ինդոնեզիայում էին ապրում ամենամեծ թվով մահմեդականները: Սակայն, արդեն 2050-ին Հնդկաստանն առաջ անցավ Ինդոնեզիայից մահմեդականների քանակով, թեև հինդուիզմը շարունակում է մնալ Հնդկաստանի գլխավոր կրոնը: Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում քրիստոնայները կկազմեն բնակչության 50%-ը: Ըստ նախնական տվյալների, Եվրոպայում մահմեդականները կկազմեն բնակչության 10%-ը: Միևնույն ժամանակ աշխարհի քրիստոնյաների 40%-ը կբնակվի Աֆրիկայում, մինչդեռ հիմա այնտեղ քրիստոնյաները կազմում են 25%: Համաշխարհային է համարվում 3 կրոն՝ քրիստոնեությունը, բուդդայականությունը և իսլամը: Բուդդիզմը հնագույն կրոնն է, իսկ իսլամը ամենաերիտասարդը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |