Բուլղարիան հետ է կանչել դեսպանին Թուրքիայից![]() 17 մարտի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից: Այդ մասին ասվում է Բուլղարիայի ԱԳՆ կայքում: Դեսպանին հետ են կնաչել երկրների միջև լարվածության աճի ֆոնին, ինչը կապված է Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունների գործընթացին Թուրքիայի միջամտության հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարություններ են արել Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հասցեին: Մասնավորապես, մարտի 6-ին Թուրքիայի աշխատանքի նախարար Մեհմեդ Մյուզինօղլուն Ստամբուլում Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկել թրքամետ ԴՕՍՏ կուսակցության օգտին: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել կուսակցությանն ու «համատեղ քաղաքական ապագա» կառուցել: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրում բացվելու են արտերկրում քվեարկության համար նախատեսված տեղամասեր: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում: Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղ բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |