Քրիս Սմոլինգ. Բախտս բերել է, որ Մխիթարյանի դեմ չեմ խաղում![]() 17 մարտի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը բարձր է գնահատել իր թիմակից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ունակությունները: «Մենք ուրախ ենք, որ Հենրիխը վերադարձել է: Դա հիանալի է: Նա մի քանի խաղի չմասնակցեց, սակայն կարողացավ նույն մակարդակի դուրս գալ: Այժմ նա պատրաստ է, ինչպես երբեք»,-ասել է Սմոլինգը: Ըստ նրա, ՄՅՈւ կազմում բավարար են գերազանց ֆուտբոլիստները, և դա հիանալի է, գրում է «Սովետսկի սպորտը»: «Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին: Նրա հետ շատ դժվար է գործ ունենալ: Նա անկանխատեսելի է, յուրաքանչյուր պաշտպան աշխարհում գիտի, թե որքան ծանր է խաղալ այդ ֆուտբոլիստի դեմ: Մի բան է նրա հետ նույն թիմում խաղալ, այլ բան՝ դիմակայել նրան: Իմ բախտս շատ է բերել, որ նրա դեմ չեմ խաղում: Նա միշտ մի քայլ առաջ է և գերազանց տեխնիկա ունի: Դա մեծ առավելություն է մեր թիմի համար»,-ասել է Սմոլինգը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ռոստովի» հետ հաղթական խաղից հետո ասել է, որ խաղը շատ բարդ էր: «Այսօր մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Դա շատ ծանր խաղ էր: «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ ծանր էր 10-ով խաղալը, մեզ համար դժվար կլինի խաղալ նաև կիրակի օրը»,-ասել է Մոուրինյոն: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»: Խաղն ավարտվել է Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |