Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները 8 հոկտեմբերի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական խնդիրները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ավելի մեծ նշանակություն ունեն, քան կրոնականները, հայտարարել է Հարվարդի համալսարանի փորձագետ, դոկտոր Բրենդա Շաֆերը, Ռեյկյավիկում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ ամենամյա նստաշրջանի շրջանակներում Անվտանգության չափագրման քաղաքացիական կոմիտեի նիստի ժամանակ: Նրա խոսքերով, փաստորեն կրոնը շատ փոքր դեր է կատարում, կամ ընդհանրապես չի ազդում Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնության արտաքին քաղաքականության վրա: Միությունները չեն ստեղծվում, ելնելով մշակութային արժեքներից: «Մահմեդականությունը կամ քրիստոնեությունը մեծ կշիռ չունեն: Օրինակ, դա վերաբերում է Իրանին եւ նրա կողմից ընտրված գործընկեր երկրներին: Այդ մասին է վկայում նաեւ Իրանի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պետության պաշտոնական մշակույթը չի սահմանափակում արտաքին քաղաքականության ուղղությունները»,-հայտարարել է Բ.Շաֆերը: Արեւմտյան երկրները պետք է դադարեն մտածել, թե կրոնն է որոշում գործընկերների ընտրությունը եւ վերանայեն իսլամի դերի ընկալումը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մահմեդական երկրներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |