Հայոց ցեղասպանություն. Թուրքիան շարունակում է շանտաժի եւ ահաբեկման քաղաքականությունը 8 հոկտեմբերի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի ասում թե կոնկրետ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել, եթե Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւն ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, հայտարարությունները Ինջիրլիկի ռազմաօդային կայանը ամերիկյան ինքնաթիռների համար փակելու եւ դեպի Իրաք ԱՄՆ բանակի նյութերի եւ սարքավորումների տեղափոխման համար տարածք չտրամադրելու վերաբեյալ դեռեւս զուտ խոսակցություններ են: «Թուրքիան ինչպես միշտ դիմում է շանտաժի եւ ահաբեկման մարտավարությանը: Դա մենք արդեն տեսել ենք Ֆրանսիայի օրինակով, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծ ընդունեց եւ Թուրքիան սպառնում էր պատժամիջոցներ կիրառել: Սակայն այժմ երկու երկրները նորմալ համագործակցում են: Թուրքական կառավարության բոլոր հայտարարությունները նախատեսված են բուն Թուրքիայում հասարակական կարծիքի ձեւավորման համար»,-ասել է Մանոյանը: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Թուրքիային շատ ավելի հարկավոր են, քան Թուրքիան նրանց: «Միեւնույն ժամանակ ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է շրջվել դեպի Արեւելք: Թուրքիայի ներկայիս կառավարության ուղղվածությունը դեպի Արեւմուտք է, ինչին ծառայում է նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս արված հայտարարությունը Թուրքիայի ՔՕ 301-րդ հադվածը վերանայելու մտադրության մասին, ըստ որի Հայոց ցեղասպանության հիշատակման համար քրեական պատիժ էր սահմանվում»,-ընդգծել է Մանոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |