Գերմանական Հաննովերում հերթական անգամ չեղարկել են թուրք քաղաքական գործչի ելույթը

Գերմանական Հաննովերում հերթական անգամ չեղարկել են թուրք քաղաքական գործչի ելույթը

PanARMENIAN.Net - Գերմանական Հաննովերում հերթական անգամ չեղարկել են թուրք քաղաքական գործչի ելույթը: Նախատեսված էր Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Մեհդի Էքերի ելույթը, հայտնում է eurointegration.com-ը:

Հաննովերի քաղաքապետ Շտեֆան Շոստոկն ասել է, որ մարտի 17-ին կայանալիք թուրք գործչի ելույթի կապակցությամբ նա հանդիպել է Ներքին Սաքսոնիա երկրամասի ոստիկանության ղեկավարի հետ:

«Այս որոշմամբ ցանակնում ենք հասկացնել, որ մեր քաղաքում մեզ համար, որպես պատասխանատու քաղաքական գործիչների, նման միջոցառումները ցանկալի չեն»,-ասել է Շոստոկը: Նա շեշտել է, որ Հաննովերը թուրքական ծագումով քաղաքացիների հետ խաղաղ երկխոսության կողմնակից է:

«Սակայն, որպես քաղաքագետ կարծում եմ, որ իրավունք ունեմ կանխելու Թուրքիայի ներքաղաքական վեճերի տեղափոխումը մեր քաղաք»,-ասել է նա:

Համբուրգում ևս տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել էր մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---