ՀԱՊԿ նախագահությունը 2008 թվականի գարնանը կանցնի Հայաստանին 8 հոկտեմբերի 2007 - 15:56 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի գարնան վերջում կամ ամառվա սկզբում կայանալիք գագաթնաժողովին նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում` ՀԱՊԿ-ում Ղրղզստանից կանցնի Հայաստանին: Այդ մասին ՀԱՊԿ Դուշանբեի ընդլայնված նիստում հաղորդել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը: Դուշանբեում կայացած գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահի լիազորությունները հանձնեց Ղրղզստանի նախագահին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: ՀԱՊԿ համաձայնագիրը 1992 թվականի մայիսի 15-ին կնքել են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |