Էրդողանը՝ ԵՄ թուրքերին. Հինգական երեխա ունեցեք, որ դառնանք Եվրոպայի ապագան

Էրդողանը՝ ԵՄ թուրքերին. Հինգական երեխա ունեցեք, որ դառնանք Եվրոպայի ապագան

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում բնակվող թուրքերին հինգական երեխա ունենալ:

Այս մասին է նա հայտարարել Քսքիշեխիր քաղաքում հանրահավաքի ժամանակ, հայտնում է Hurriyet-ը:

«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, քշեք լավագույն մեքենաներ, ապրեք լավագույն տներում ու հինգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - նշել է նա:

ԵՄ-ում ամենախոշոր թուրքական համայնքը Գերմանիայում է, ուր ապրում է մոտ 3.5 մլն թուրք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---