Բելգիա կատարելիք այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Եվրամիության ղեկավարության հետ 8 հոկտեմբերի 2007 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:Հայաստանի նախագահը կհանդիպի Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ Խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի հետ: Ելույթով հանդես կգա հայ-բելգիական գործարար համաժողովում, որը կկայանա Cercle de Lorraine թագավորական ակումբում: Բրյուսելում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիս Մանուել Բարոսոյի, ԵՀ փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրատինիի, Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար տիկին Բենիտա Ֆեռերո-Վալդների, ԵՄ մշակույթի եւ կրթության հարցերով հանձնակատար Յան Ֆիգելի, ԵՄ առեւտրի հանձնակատար Պիտեր Մանդելսոնի հետ: Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոտերինգի հետ: Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |