Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում18 մարտի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր դեղամիջոց են փորձարկում, որը կարող է կանխել նաև ինսուլտը: Դեղամիջոցի միջազգային փորձարկումները, որին 27.000 մարդ է մասնակցել, ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել վնասակար խոլեստերինի քանակն օրգանիզմում՝ հասցնելով աննախադեպ մակարդակի: Հետազոտության հաջողությունը վկայում է, որ շուտով դեղամիջոցը հասանելի կլինի միլիոնավոր մարդկանց: British Heart Foundation-ը դա զգալի նվաճում է համարել սրտի հիվանդությունների դեմ պայքարում: Ամեն տարի սրտի կաթվածից և ինսուլտից աշխարհում մոտ 15 մլն մարդ է մահանում: Խոլեստերինի բարձր քանակն օրգանիզմում խցանում է արյունատար անոթները, որի հետևանքով սիրտն ու ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Նոր՝ էվոլոկումաբ դեղամիջոցն օգնում է լյարդին մաքրել արյունը վնասակար խոլեստերինից: «Այն շատ ավելի արդյունավետ է ստատիններից», -ասել է Լոնդոնի թագավորական քոլեջի պրոֆեսոր Պիտեր Սեվերը: «Արդյունքում խոլեստերինի մակարդակը նվազել է ու նվազել և հասել է նվազագույն նիշերի, որոնք մենք երբևէ տեսել ենք բժշկության մեջ», -ասել է պրոֆեսոր Սեվերը, հայտնում է BBC-ին: Փորձարկումներին մասնակցող հիվանդներն արդեն իսկ ստատիններ ընդունում էին: «Ռիսկը նվազում էր լրացուցիչ 20%-ով, իսկ դա զգալի է», -ասել է պրոֆեսորը: 2-ամյա փորձարկումների արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ առանց դեղամիջոցի ընդունման փորձարկման մասնակիցներից 365-ի մոտ սրտի կաթված կամ ինսուլտ կգրանցվեր: Էվոլոկումաբը հակամարմին է, այն մշակվել է PCSK9 պրոտեինի արգելափակման համար, որը թույլ չի տալիս լյարդին տրոհել խոլեստերինն ու այդպիսով հանել այն արյան միջից: Դեղամիջոցի մյուս փորձարկումները ևս ցույց են տվել, որ այն կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը 60%-ով: Դեղամիջոցը ներարկվում է ենթամաշկային ներարկումների միջոցով յուրաքանչյուր 2-4 շաբաթը mek: Նոր դեղամիջոցի գինը տատանվում է, սակայն, որոշ գնահատականներով, տարեկան մեկ մարդւո հաշվարկով Բրիտանիայի Ազգային առողջապահության համակարգին 2000 ֆունտ (2500 դոլար) կպահանջվի: ԱՅն արդեն նշանակվում է այն հիվանդներին, որոնց վրա ստստինները չեն ազդում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |