Բուլղարիայի նախագահը հաստատել է՝ Թուրքիան միջամտում է նախընտրական գործընթացին18 մարտի 2017 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հաստատել է Թուրքիայի միջամտության փաստը մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Թուրքիայի միջամտությունը մեր ընտրություններին փաստ է, և միանգամայն անթույլատրելի»,-հայտարարել է Ռադևը BTV հեռուստաալիքին: Նա նշել է, սակայն, որ Բուլղարիան մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի հետ: Նախագահը նշել է, որ «Բուլղարիան ինքնիշխան երկիր է, ԵՄ անդամ և ոչ ոք իրավունք չունի խախտելու միջազգային օրենքները, միջազգային իրավունքը և ԵՄ կանոնները»: Նա հավելել է, որ Բուլղարիայի համապատասխան կառույցներն ակտիվ աշխատում են կասեցնելու համար ընտրական գործընթացին ցանկացած միջամտություն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից:Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարություններ են արել Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների հասցեին: Մասնավորապես, մարտի 6-ին Թուրքիայի աշխատանքի նախարար Մեհմեդ Մյուզինօղլուն Ստամբուլում Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ներգաղթյալների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կոչ է արել քվեարկել թրքամետ ԴՕՍՏ կուսակցության օգտին: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է սատարել կուսակցությանն ու «համատեղ քաղաքական ապագա» կառուցել: Ընդ որում, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում ապրող Բուլղարիայի քաղաքացիները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ երկրում բացվելու են արտերկրում քվեարկության համար նախատեսված տեղամասեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |