ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ ՀՀ ընտրությունների մասին. Ցուցակները ճշգրիտ են, ձայների գնման խնդիր կա18 մարտի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հերթական միջանկյալ զեկույցն է հրապարակել: Զեկույցում ներկայացված է նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարաված կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանն, ինչպես նաև ԿԸՀ-ի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցում դրական է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Անդրադառնալով ստորագրված ցուցակների հրապարակմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ այն կարևոր քայլ կլինի ընտրակեղծարարությունների դեմ պայքարելու գործում: Դրական գնահատելով ստորագրված ցուցակների հրապարակման մասին ԿԸՀ որոշումը՝ զեկույցում միաժամանակ մտահոգություն է հայտնվում, որ հրապարակումը կարող է գաղտանզերծել ընտրողների անձնական տվյալները, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը՝ զեկույցում նշված է, որ դիտորդները բողոք-նախազգուշացումներ են ստացել կապված ձայների գնման հետ և ենթադրվում է, որ քարոզչության ընթացքում կարող են ի հայտ գալ նաև ընտրողների վրա ճմշումներ գործադրելու փորձեր: Զեկույցում դրական է գնահատված նաև քվերակության օրը ընտրողներին նույնականացնող սարքերի, տեղամասերում տեսախցիկների առկայությունը: Միաժամանակ զեկույցում մտահոգություն է հայտնվում որոշ հեռուստաընկերությունների՝ բիզնես ու քաղաքական խմբերի կողմից ֆինանսավորվելու հանգամանքի հետ կապված: Զեկույցում նշվում է, որ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները մեծացնում են կանանց քվոտաները, պարզություն են մտցրել ընտրական արշավների կազմակերպչական, ֆինանսավորման հարցերում, ինչպես նաև դիմումների ու բողոքների հետ կապված հարցերում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |