Մարզիչը՝ աշխարհի գավաթից առաջ. Մարմնամարզիկները դեռ լավագույն մարզավիճակում չեն

Մարզիչը՝ աշխարհի գավաթից առաջ. Մարմնամարզիկները դեռ լավագույն մարզավիճակում չեն

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում: Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել է, որ մարզիկները դեռեւս լավագույն մարզավիճակում չեն.

«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Սերոբյանը հայտնել է, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին, որակավորման փուլից:

Հայաստանի մարﬓամարզության հավաքականը աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 մարզիկով: Կմասնակցեն Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---