Հայաստանում TATRA բեռնատարներ արտադրող գործարան կկառուցվի

Հայաստանում TATRA բեռնատարներ արտադրող գործարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Չեխական TATRA TRUCKS և ZENON LIMITED LIABILITY COMPANY ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզում կհիմնադրվի TATRA բեռնատար մեքենաների արտադրության գործարան:

Այս մասին է հայտնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Նա նշել է, որ հիմնադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Ըստ Հարությունյանի, գործարանի կառուցումը վարչապետ Կարեն Կարապետյանի ու ռուսաստանաբնակ հայ գործարարների` ՀՀ-ում ներդրումների վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է:

Ծրագրի ավարտական փուլում նախատեսվում է 2000 նոր աշխատատեղերի ստեղծում:

PAN-ի աղբյուրները հաստատել են գործարանի կառուցման մասին տեղեկությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---