Օնուր Օյման. Եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի, «Թուրքիան այնպիսի միջոցներ կձեռնարկի, որոնց բացասական ազդեցությունը կզգա յուրաքանչյուրը» 9 հոկտեմբերի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Ցավոք, մենք բախվեցինք ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբիի ճնշման ներքո հորինված ցեղասպանության վերաբերյալ նախագծի հետ կապված բարդությունների հետ: Նույնիսկ եթե նախագահ Բուշը դեմ է դրան, միշտ կա Կոնգրեսի կողմից նման որոշում կայացնելու հավանականությունը»,-հայտարարել է Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահի տեղակալ, պատգամավոր Օնուր Օյմանը: Պատգամավորը կարծում է, որ եթե ամերիկացի օրենսդիրներն ընդունեն այդ փաստաթուղթը, դա վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: «Դա նաեւ կհանգեցնի թուրք-հայկական հարաբերությունների վատթարացմանը: Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ կառավարությունը կխոչընդոտի «Հայոց ցեղասպանության» մասին բանաձեւի նախագծի ընդունմանը: Եթե Ցեղասպանության մասին օրինագիծն ընդունվի, «Թուրքիան այնպիսի միջոցներ կձեռնարկի, որոնց բացասական ազդեցությունը կզգա յուրաքանչյուրը»,-հայտարարել է Օ.Օյմանը: Թուրք դիվանագետը նշել է, որ Արդարության եւ զարգացման իշխող կուսակցությունը չի կարող բավարար չափով խանգարել ԱՄՆ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունմանը: «Պետք էր կոնգրեսականներին Թուրքիա հրավիրել եւ ներկայացնել մեր փաստարկները»,-գտնում է Օ.Օյմանը:-Օրինակ, Իրաքում ամերիկացի զորքերի մատակարարումն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Հայաստանն իր պահանջների մեծ մասը բավարարում է Թուրքիայի միջոցով: Այստեղ հնարավարություններ կան որոշման կայացմանը խանգարելու համար, սակայն Թուրքիան չկարողացավ բավարար չափով պարզաբանել այդ հարցը», հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայանալու է հոկտեմբերի 10-ին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |