Փայլանը քննադատել է Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ անվանելով ֆաշիստ![]() 20 մարտի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Թուրքիայի Ժողովրդական դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը քննադատել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն օրեր առաջ սպառնացել էր Եվրամիությանը միգրացիոն նոր ճգնաժամով: Սոյլուն, քննադատելով Նիդեռլանդների իշխանություններին Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային երկրից վտարելու համար, հայտարարել էր. «Շատ են ուզում՝ մինչև հիմա չուղարկած սիրիացի և իրաքցի փախստականներից ամեն ամիս 15.000-ին ուղարկենք Եվրոպա, թող զարմանան»: «Տես, այս արտահայտությունդ քեզ ամբողջ աշխարհի աչքում ֆաշիստ կդարձնի», - գրել է Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է նաև, որ այս քայլով Սոյլուն իր իրական դեմքը ևս մեկ անգամ ցույց է տվել աշխարհին: Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին: Ավելի վաղ Բելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում: Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |