ԿԸՀ-ն արձագանքում է ընտրությունների օրը տեղափոխելու Կոնգրես-ՀԺԿ կոչին20 մարտի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն գործառույթներն իրականացնում է այն հաշվարկով, որ ՀՀ ԱԺ ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ առաջարկությանը, գրում է Panorama.am-ը: «Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները: Ուրիշ պատասխան այս հարցին չեմ կարող տալ»,- ասել է Մուկուչյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին համաձայնության գալ և առաջարկել իշխանությանն ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |