Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Պալմիրայի տարածքում ավիահարվածների պատճառով![]() 20 մարտի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի դեսպան Հարի Կորենային կանչել են ՌԴ ԱԳՆ Իսրայելի օդուժի կողմից Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները ռմբակոծելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Այո, մենք հարցրել ենք նրան»,-ասել է Բոգդանովը լրագրողներին: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն մտահագություն է հայտնել միջադեպի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հատուկ կապուղի ունենք միջադեպերի կանխման համար և կցանկանայիքն, որ այն ավելի արդյունավետ գործեր, և թյուրըմբռնում չլիներ այն հարցում, թե ով ինչով է զբաղվում»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին հայտնել էր իսրայելյան Jerusalem Post-ը: Ըստ Իսրայելի ԶԼՄ-ների, ավիացիան հարվածներ է հասցրել ՌԴ զինուժի տեղակայման վայրերի մերձակա տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի լույս 17-ի գիշերը: Ըստ Սիրիայի ԶՈւ տվյալների, իսրայելյան 4 ինքնաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք և հարվածներ հասցրել բանակի օբյեկտներից մեկին: Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը: Իսրայելը դա հերքում է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |