ԼՂ փոխվարչապետն ազատվել է պաշտոնից![]() 20 մարտի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետ էր նշանակվել 2012 թ. սեպտեմբերի 22-ին: 1992 թ. եղել է ԼՂՀ ԳԽ նախագահի խորհրդական,1999 թ. հուլիսին՝ԼՂՀ ներքին գործերի նախարար:1999 թ. օգոստոսից եղել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ։ 2000-2007 թթ. եղել էՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։2009 թ. մայիսի 21-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |