Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ գործողության ժամանակ 2 թուրք զինծառայող է սպանվել![]() 20 մարտի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողությունները երկրի հարավ-արևելքում: Դիարբեքիր շրջանի Լիջում գործողության ընթացքում 2 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքական կողմը հայտնում է ՔԱԿ 6 անդամի սպանության մասին: Գործողության արդյունքում զենք ու զինամթերևք է առգրավվել՝ Մ-16 հրացան, 5 Կալաշնիկովի ինքնաձիգ, 5 ձեռքի նռնակ և 480 ազդանշանային հրթիռներ, հայտնում է TRT-ն: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |