Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ուշադրություն չի դարձնում ագությանը` սպանությունների մաիսն գործերը քննելիս, երեքշաբթի Երեւանում ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:



«Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի բաժանում սպանության գործերն ըստ ազգային հատկանիշի: Ներկայումս գլխավոր դատախազությունն արդեն ավարտել է լրագրող Պոլիտկովսկայաի եւ Ռուսաստանի ԿԲ առաջին փոխնախագահ Կոզլովի սպանությունների հետաքննությունը»,-հավաստիացրել է նա: Միեւնույն ժամանակ Չայկան հավելել է, որ ամեն տարի Ռուսաստանում կատարվում է շուրջ 35 հազար սպանություն, բազում այլ հանցագործություններ, հաղորդել է «Նովստի-Արմենիան»:



Նշենք, որ ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը բացվել է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 9-ին, որտեղ գլխավոր դատախազների եւ առաջին տեղակալների մակարդակով մասնակցում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքմենիան, Ռուսաստանը, Վրաստանը: Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել նիստին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---