Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը մի կողմից շատ են խանգարում մեր ժողովրդների պատմական խնդիրները, մյուս կողմից` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա հակամարտությունը, կապված տարածքային հավակնությունների հետ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, «այս իրավիճակում թուրքական դիվանագիտությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել Հայաստանի հետ»:



«Վերջերս, մասնակցելով Նյու Յորքում Գլխավոր վեհաժողովի նիստին, ես հանդիպեցի Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որին եւս ասացի, որ մենք հարեւաններ ենք, եւ պետք է երկխոսության ու համագործակցության ուղիներ գտնենք: Մենք պատմական խնդիրներ ունենք, սակայն պետք է ձգտենք կարգավորել դրանք քաղաքակիրթ կերպով եւ նայենք դեպի ապագան»,-հայտարարել է Ալի Բաբաջանը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---