2016-ին ավելի քան 22.000 հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել20 մարտի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - 2016-ին 22.264 հայ ստացել է ՌԴ քաղաքացիություն: 2015-ին այդ ցուցանիշը մի փոքր պակաս էր՝ 18.653 մարդ: ՌԴ քաղաքացիության պահանջարկը ԱՊՀ երկրներում ավանդաբար մեծ է: Արդեն երկրորդ տարին առաջատարի դիրքում է Ուկրաինան, այդ են վկայում ՌԴ ՆԳՆ տրամադրած տվյալները, հայտնում է RT-ն: 2016-ին 100.696 ուկրաինացի է ստացել ՌԴ քաղաքացիություն: Դա 49%-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Երկրորդ տեղում Ղազախստանն է՝ 37 837 մարդ ցուցանիշով (2015-ին այդ ցուցանիշը 32 070 էր): 2016-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել Ուզբեկստանի 23 216 քաղաքացի (2015-ին՝ 22 557): ՌԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մուկոմելը նշել է, որ ՀՀ և Ղազախստանի քաղաքացիների ՌԴ ներգաղթելու ցանկության վրա կարող է ազդած լինել այդ երկրի անդամակցումը ԵՏՄ-ին: Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն ստացող հայաստանցիների և ղազախստանցիների քանակը կաճի ևս 1-2 տարի, սակայն, դրանից հետո կնվազի, քանի որ ՌԴ քաղաքացիություն ստանալ ձգտողների քանակն անսահման չէ: Ընդհանուր առմամբ 2016-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել 265.319 մարդ, 2015-ին՝ 209.799: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում քննարկում են ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը: Օրինաստեղծներն առաջարկում են ռուսաց լեզվի կրողի կարգավիճակ տրամադրել նախկին Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ տարածքում ծնվածներին, ինչպես նաև ՌԴ-ում ծնված առաջին կարգի բարեկամներ ունեցողներին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |