ՔԿ-ն պատրաստ է «Հաց բերողի» դիազննությանը միջազգային փորձագետների ներգրավել20 մարտի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն պատրաստ է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության հետագա գործընթացում ապահովել միջազգային փորձագետների ներգրավումը: Այս մասին ասել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Այն պահին, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մատնանշած փորձագետներից որևէ մեկը կժամանի Հայաստան և պատրաստակամ կլինի ներգրավվել հետազատություների իրականացման մեջ, վարույթ իրականացնող մարմինը կստեղծի դրա համար բոլոր հնարավորությունները»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքով, Սարգսյանի դիահերձումն ավարտվել է անցած շաբաթ օրը։ Սարգսյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին, որ դիահերձմանը մասնակցեն նաև միջազգային փորձագետները: Նրանք, սակայն, չէին ժամանել Երևան։ Տռուզյանի խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, այն պետք է իրականացվեր մահից 12 ժամ հետո և ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: «Ցավով պետք է արձանագրեմ, որ տուժող կողմի ներկայացրած փորձագետներից որևէ մեկը չժամանեց Հայաստան և հնարավոր չեղավ ապահովել նրանց ներկայությունը դիահերձմանը»,- ասել է ՔԿ ղեկավարի խորհրդականը: Նրա խոսքով, դիահերձումից հետո մասնագետների կողմից առանձնացվել են հյուսվածքներից նմուշներ, որոնց հետազոտումից հետո արդեն մասնագետները կարող են որոշել մահվան պատճառն ու համգամանքները։ 49-ամյա Սարգսյանը մահացել է հունվարի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենիա» ԲԿ վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանն ասել էր, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։ Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |