Գոռ Նազարյանը՝ մուայթայի Russian Challenge 3 մրցաշարի հաղթող (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը հաղթանակ է տարել Russian Challenge 3 մրցաշարում: 57 կգ քաշային Նազարյանը 3 ռաունդում առավելության է հասել ՌԴ-ն ներկայացնող Ումեդջոն Էրգաշևի նկատմամբ, PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ մուայթայի ֆեդերացիայից։ Հայաստանի մուայթայի մարտարվեստի պատմության մեջ հայ մարզիկն առաջին անգամ էր մասնակցել նման մրցաշարին: Մոսկվայում մարտի 4-ին կայացած պրոֆեսիոնալ մենամարտերում մասնակցել են Գոռ Նազարյանը և Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել, իսկ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում նույնպես արժանացել է չեմպիոնի կոչմանը: Մրցաշարը որակավորման բնույթ էր կրում նաև, և ՀՀ մարզիկները վաստակել են հետագա մրցաշարերին մասնակցելու ուղեգրեր, այդ թվում՝Russian Challenge 3-ին: Հայաստանը մասնակցելու է մուայթայի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 3-12-ը Մինսկում: ՀՀ-ն կներկայացնեն 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գոռ Նազարյանը, 63.5 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ռուսաստանաբնակ Ալբերտ Ամիրջանյանը, որն արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, 71 կգ քաշային կարգում միջազգային մի շարք մրցաշարերի չեմպիոն՝ Արմեն Գրիգորյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |