ՌԴ-ն համատեղ պայքարի մասին համաձայնագիր է կնքել սիրիացի քրդերի հետ21 մարտի 2017 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: Ռուսաստանը ռազմակայան կկառուցի Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Այդ մասին հայտնել է Reuters-ը քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ներկայացուցիչ Ռեդուր Հալիլի վրա հղումով, հայտնում է ՌԲԿ-ն: Ըստ Հալիլի, ռուս զինծառայողներն արդեն ժամանել են զրահամեքենաներով Էֆրին քաղաքի մերձակայքում գտնվող նոր ռազմակայանի տարածք՝ դա Հալեպ գավառի հյուսիսում է: Նա չի ասել, թե քանի զինվորական այնտեղ կա և որտեղ է լինելու ռազմակայանը: Մինչդեռ ՌԴ Պն-ում ռազմակայանի մասին լուրերը հերքում են՝ նշելով, որ Սիրիայի տարածքում նոր ռուսական ռազմակայան ստեղծելու ծրագիր չկա: Խոսքը ոչ թե ռազմակայանի կառուցման, այլ քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոնի ստեղծման մասին է: Այդ մասին ասել է ՌԴ ԶՈՒ պաշտոնաթող գեներալ Վիկտոր Մուրախովսկին: Ուսումնական կենտրոնում ռուս հրահանգիչները մասնագետներ կպատրաստեն, որոնք աշխատելու են ծանր զինատեսակների հետ: Ըստ նրա, այդպիսի կենտրոն բացելու համար հատուկ շինություն կառուցելու կարիք չկա: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին: Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում են Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |