Թրամփ. ԱՄՆ զորքերը չպետք է հեռանային Իրաքից 2011-ին![]() 21 մարտի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ զորքերը չպետք է հեռանային Իրաքից 2011-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել երկրի գործող իշխանությունների ջանքերն «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Իհարկե, մենք չպետք է հեռանայինք: Չարժեր դա անել: Վակուում առաջացավ...Ես գիտեմ, որ դուք բազում ջանքեր եք գործադրում: Ինձ ասել են, որ դուք լավ եք կատարում ձեր աշխատանքը: Դա հեշտ չէ, դա ծանր աշխատանք է: Ձեր զինվորները ծանր մարտեր են վարում»,-ասել է Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Թրամփը հավելել է, որ մտադիր է ձերբազատվել ԻՊ-ից: Ըստ նրա, շատ բան է փոխվել վերջին 5-6 շաբաթում: Իրաքի վարչապետն իր հերթին պատմել է, թե ինչպես են իր երկրի զինվորականները օգնում փախստականներին հակամարտության գոտում: Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրաքն այն երկրների ցանկից հանելու համար, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է մուտքն ԱՄՆ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |