Մխիթարյանի ակումբն ամռանն ԱՄՆ-ում կխաղա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ![]() 21 մարտի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է թիմի ամառային ծրագրերի մասին: Խաղաշրջանից առաջ կայանալիք շրջագայության ժամանակ անգլիական ակումբը 5 հանդիպում կունենա ԱՄՆ-ում: Երկշաբաթյա շրջագայությունը կներառի հանդիպումներ Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում և Վաշինգտոնում: Դա նշանակում է, որ հայ ֆուտբոլասերները կկարողանան տեսնել Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի դիմակայությունը, որոնք իրար դեմ կխաղան ՄՅՈւ և «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմերում: «Այցը Հյուսիսային Ամերիկա հնարավորություն կտա թիմին լավագույնս նախապատրաստվել նոր խաղաշրջանին՝ օգտագործելով առաջնակարգ մարզչական կենտրոններ և խաղալով մեծ մարզադաշտերում»,-ասել է անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորթը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |