Ռ.Սաֆրաստյան. Անկարան, անկասկած, հակաամերիկյան քայլեր կձեռնարկի Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեպքում10 հոկտեմբերի 2007 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ հասցեին Թուրքիայի սպառնալիքները կարող են իրականացվել: Գուցե դա այդքան էլ զգայուն չլինի Ամերիկայի համար, սակայն այն, որ Անկարան հակաամերիկյան քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում, հաստատ է»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Հավանաբար, Թուրքիան այնուամենայնիվ ռազմական գործողություններ կձեռնարկի Քրդական աշխատավորական կուսակցության դեմ Հյուսիսային Իրաքում, ինչին միշտ դեմ է եղել ԱՄՆ-ն: Վարչապետ Ռեջեփ Էրդողանն արդեն հավանություն է տվել հարձակմանը, եւ համապատասխան նախագիծը մտել է խորհրդարան: Ռազմական գործողության ծրագիրը, բնականաբար, հավանության կարժանանա: Ինչ վերաբերում է Ինջիրլիկի ռազմակայանին եւ Իրաքի մատակարարման հաղորդակցություններին, ես կարծում եմ, որ դա ծայրահեղություն է, որին Թուրքիան չի գնա»,-նշել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, 106-րդ բանաձեւի ընդունումը կարող է մղել Թուրքիային արտաքին քաղաքականության առավել ինքնուրույնությանը: «Թուրքիան վաղուց է ձգտում տարածաշրջանային գլխավոր տերություն դառնալ եւ ապահովել իր անվտանգությունը հարեւանների միջոցով: Այդ ավանդույթը գալիս է դեռեւս Օսմանյան կայսրության ժամանակներից: Նշեմ եւս մեկ հանգամանք: Բանաձեւը, որն, ըստ իս, կընդունվի, իրավաբանական փաստաթուղթ չէ, որը կարող է ստիպել ԱՄՆ նախագահին արտասանել «ցեղասպանություն» բառը: Դա ընդամենը Ներկայացուցիչների պալատի օրենք է: Այն նույնիսկ չի ներկայացվի ԱՄՆ Սենատ: Ուղղակի Թուրքիան առիթ ստացավ վարելու սեփական արտաքին քաղաքականություն»,-ընդգծել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: Նշենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման վերաբերյալ քվեարկությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |