Հատուկ առաջարկներ Ամերիաբանկից` տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար![]() 21 մարտի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն իր հաճախորդների համար առավել թիրախավորված բանկային պրոդուկտներ առաջարկելու նպատակով հանդես է գալիս տնտեսության որոշակի ճյուղերի աշխատակիցների համար նախատեսված նոր` հատուկ ծրագրով: Ծրագիրն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցություն, արդարադատության, առողջապահության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության և վարկային կազմակերպությունների, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի աշխատակիցների համար բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ: Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այդ ոլորտների աշխատակիցներինառաջարկվում են սկսած տարեկան 15%-ից վարկային գիծ կամ օվերդրաֆտ` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 8-ապատիկի չափով և անգրավ սպառողական վարկեր` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 12-ապատիկի չափով: Տրամադրվում են նաև այլ վարկեր` Ամերիաբանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 1%-ով ցածր տոկոսադրույքով, ինչպես նաև անշարժ գույքի գրավով վարկեր (ներառյալ հիփոթեքային վարկեր)` Ամերիաբանկում գործող պայմանների համեմատ վարկ/գրավ հարաբերակցության մինչև 15% բարձր ցուցանիշով: «Ոլորտների ընտրության մոտեցումը հատևյալն է. ընտրել ենք այն ոլորտները, որոնք ավելի կայուն են տնտեսական ցնցումների նկատմամբ, ըստ վիճակագրության, այդ ոլորտներում աշխատատեղերի մեծ կորուստներ չեն եղել», - պարզաբանեց Բարսեղյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին: Նրա խոսքով, Ամերիաբանկը պարբերաբար վերանայում է թիրախային սեգմենտներին ուղղված առաջարկները: «Հասկացանք, որ անհրաժեշտություն կա ոլորտային առաջարկների՝ հաշվի առնելով տարբեր մասնագիտությունների և ոլորտների հաճախորդների առանձնահատուկ կարիքները», - ասաց Բարսեղյանը: Փաթեթի շրջանակում գործում են արտոնյալ սակագներ վճարային քարտերի համար, այդ թվում` ArCa քարտերը կտրամադրվեն անվճար, Visa Electron/Cirrus Maestro` 1.000 ՀՀ դրամ, Visa Classic/MasterCard Standard` 3.000 ՀՀ դրամ, առանց փաթեթի Visa/Mastercard Gold տեսակի քարտը` 10.000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: «Բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար նշված ոլորտների աշխատակիցներին կտրամադրվեն անվճար ինտերնետ/մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ ծառայությունները», - հավելեց Բարսեղյանը: Շարունակելով զբաղեցնել առաջատար դիրքը հայաստանյան բանկային համակարգում՝ Ամերիաբանկը շարունակելու է հանդես գալ իր հաճախորդների համար մշակված յուրահատուկ առաջարկներով: 2016թ. արդյունքներով Ամերիաբանկը բոլոր հիմնական ցուցանիշներով` ակտիվներով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով, ընդհանուր կապիտալով, վարկային ներդրումներով, շահույթով զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ընդ որում, մանրածախ գործառնությունների մասով ևս գրանցվել են բարձր ցուցանիշներ, մասնավորապես` բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով 2016թ. Ամերիաբանկը մանրածախ գործառնություններով շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ավանդները (ներառյալ պարտատոմսերը) հաշվետու տարում 143.7 մլրդ ՀՀ դրամից աճել են մինչև 170.6 մլրդ ՀՀ դրամ (աճը` 18.7%), իսկ ժամկետային ավանդներն աճել են 22%-ով` կազմելով 129 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը նույն ժամանակաշրջանում 44.5 մլրդ ՀՀ դրամից աճել է մինչև 57.2 մլրդ ՀՀ դրամ (28.5% աճ նախորդ տարվա համեմատ), ընդ որում, մանրածախ ՓՄՁ վարկերը կազմել են 12.9 մլրդ ՀՀ դրամ (81% աճ նախորդ տարվա համեմատ): Վճարային քարտերի ընդհանուր թիվը 68.497-ից աճել է մինչև 75.154-ի` ապահովելով 10%-ի աճ նախորդ տարվա համեմատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |