ԱՀՀ-ն կոչ է անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը10 հոկտեմբերի 2007 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի նախագահ Թոմ Լանտոսին` կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, կոնգրեսականները պետք է հաստատեն պատմական ճշմարտությունը եւ թույլ չտան օտարերկրյա պետությանն իր կամքը թելադրել ԱՄՆ Կոնգրեսին: «Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրում նախագահ Ջորջ Բուշի եւ Կոնգրեսի վրա, կանխելու համար քվեարկությունը, չնայած կոնգրեսականների մեծամասնության աջակցությանը: Թուրքիայի սպառնալիքները լիովին անպատասխանատու են եւ տեղ չպետք է ունենան այդ հարցի շուրջ բանավեճում: ԱՄՆ ոչ մի դաշնակից չպետք է մերժի ահաբեկչության դեմ պայքարին սատարելու հարցում: Թուրքիան բավական տեւական ժամանակ է պատանդ պահել ԱՄՆ-ին»,-ասել է Արդունին: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը Արտաքին գործերի կոմիտեում տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ ներկայումս նրան սատարում են 227 կոնգրեսականներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |