Նախագահը Նովրուզի առթիվ շնորհավորել է ՀՀ քրդական համայնքին

Նախագահը Նովրուզի առթիվ շնորհավորել է ՀՀ քրդական համայնքին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նովրուզի կապակցությամբ:

«Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նովրուզի բերկրանքը:

Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը»,- գրել է Սարգսյանը, հաղորդում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Նովրուզի» քրդերեն նշանակում է «նոր օր»: Ըստ արեգակնային օրացույցի, այն գարնանառաջին օրն է: Բնությունն արթնանում է և սկսում նոր կյանք:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---