Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Լապշինի հետ![]() 21 մարտի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հանդիպել են հայտնի ռուսաստանցի բոլգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին հայտնել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: «Մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսային աշխատակիցները հերթական հանդիպումն են ունեցել ՌԴ քաղաքացի Լապշինի հետ, ոը գտնվում է Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեսպանության աշխատակիցը հավելել է, որ Լապշինը պայմանների վերաբերյալ բողոք չունի, իսկ առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Դեսպանատունը մշտական կապի մեջ է Լապշինի փաստաբանի հետ: Դիվանագետների նախորդ հանդիպումը Լապշինի հետ տեղի է ունեցել փետրվարին: Մինչդեռ Արցախում բլոգերների միջազգային համաժողով է ընթանում, որին մասնակցում են արտերկրից ժամանած մի շարք հայտնի բլոգերներ: Մասնակիցների թվում են Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը ՌԴ-ից, Ալեքսանդր Ալիմովը Լատվիայից, Տարիկ Հաֆեդն Ալժիրից, Ռոմեն Միելրակը Ֆրանսիայից, Գիլադ Հափերնը Իսրայելից, Ալեքսանդր Գոյշիկը Բելառուսից, Իրինա Կովալչուկն Ուկրաինայից, Լուչանո Տիրիննազին Իտալիայից, Պետրուշկա Շուստովան Չեխիայից: Այդ մասին հայտնել է հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |