Մայիսին Հայկական կոնյակի փառատոն կանցկացվի

Մայիսին Հայկական կոնյակի փառատոն կանցկացվի

PanARMENIAN.Net - ՄայիսինՀայկական կոնյակի փառատոն կանցկացվի: Փառատոնը կազմակերպում են «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ:

Փառատոնը կանցկացվի մայիսի 7-ին Ծաղկաձոր քաղաքում:

Փառատոնին մասնակցության համար հրավիրվում են հայաստանյան կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված և շահագրգռված են Հայկական կոնյակի միջազգային ճանաչելության բարձրացման, ավանդական և նոր շուկաներում Հայկական կոնյակի հանրայնացման հարցում, ասվում է փառատոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---