Բելառուսում տասնյակ զինյալ գրոհայիններ են ձերբակալվել![]() 21 մարտի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում տասնյակ գրոհայիններ են ձերբակալվել, որոնք զինված սադրանք էին կազմակերպում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք արդեն տասնյակ մարդկանց ենք ձերբակալել, որոնք մարզվում էին ճամբարներում զենքը ձեռքին: Ի դեպ, ճամբարներից մեկը Բոբրույսկի և Օսիպովիչների շրջանում էր: Մյուս ճամբարները՝ Ուկրաինայում: Կարծեմ, Լիտվայում կամ Լեհաստանում, չեմ պնդի, թե որտեղ, ևս կան ճամբարներ»,-ասել է Լուկաշենկոն, հայտնում է «Sputnik Բելառուսը»: Նախագահը նշել է, որ ավելի ուշ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի: Նա հայտնել է նաև, թե ինչպես է հաջողվել իմանալ գրոհայինների ծրագրերի մասին: «Կան իսկական բելառուսներ, որոնք արտերկրում լինելով, Եվրամիությունում, զգուշացրել են մեզ: Մի կին է եկել դեսպանատուն և զգուշացրել է , պաշտոնապես նամակ է գրել, որ սադրանք է պատրաստվում: Եվ մենք սկսել ենք հետաքննել և բավականին հետաքրքիր բաներ ենք պարզել»,-ասել է Լուկաշենկոն: Լուկաշենկոն հավելել է, որ այժմ պետք է պարզել, թե որտեղից է գումարը փոխանցվել, ով է զբաղվել գրոհայինների պատրաստությամբ և որ երկրներից են ձերբակալվածները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |