Վարչապետը ՎԶԵԲ-ի հետ քննարկել է ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությունը21 մարտի 2017 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր: Ֆոնդի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններին և դրանց ժամանակացույցին: ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև ֆինանսների և բրենդների կառավարման ու այլ ուղղություններով: «Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր և միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը: Վարչապետ Կարապետյանը կարևորել է ֆոնդի գործունեությունը շուտափույթ ծավալելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում: «Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն: Կարևորում ենք նման ֆոնդի ստեղծումը, որը բացի տնտեսական արդյունք ապահովելուց՝ կնպաստի մեր երկրում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը»,- ասել է վարչապետը և կարևորել ՓՄՁ-ների համար արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնող կրթական ծրագրերի կազմակերպումը: Կարապետյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |