Սիրիական Ռաքքայի մատույցներում ավելի քան 30 մարդ է զոհվել ավիահարվածից

Սիրիական Ռաքքայի մատույցներում ավելի քան 30 մարդ է զոհվել ավիահարվածից

PanARMENIAN.Net - Սիրիական Ռաքքայի մատույցներում առնվազն 33 մարդ է զոհվել անհայտ ՌՕՈւ ինքնաթիռների ավիահարվածի հետևանքով:

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով, հավանաբար սխալմունք է տեղի ունեցել, որի համար պատասխանատու են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Քրդերին հաջողվել է մեկուսացնել Ռաքքան արտաքին աշխարհից: Նրանք այժմ վերահսկում են քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքը, նրանք փակել են նաև Ռաքքան Դեր Զորի հետ կապող մայրուղին: Հարավից քաղաքը անջատված է Եփրատով, որը կարելի էր հատել 2 կամրջով, սակայն մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ գլխավորած կոալիցիան ռմբակոծեց դրանք: Այժմ Ռաքքան փաստացի շրջափակման մեջ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---