Twitter-ն արգելափակել է ահաբեկչության հետ կապված մոտ 380.000 օգտատիրոջ![]() 22 մարտի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Twitter-նարգելափակել է 377.000 օգտատիրոջ, որոնք կապ են ունեցել ահաբեկչության քարոզի հետ 2016-ի երկրորդ կեսին: «2016-ի հուլիսի 1-31-ը կասեցվել է 376 890 աքաունթի աշխատանքը՝ ահաբեկչության քարոզչության պատճառով»,-ասվում է սոցցանցի զեկույցում: Ընդ որում այդպիսի աքաունթների 74%-ը ի հայտ է եկել սպամի դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ներկայացված հաշվետվության, Ռուսաստանը 522 հարցում է ուղարկել սոցցանցից որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ: Այդպիսով, ՌԴ-ն երրորդ տեղում է այդ ցուցանիշով Թուրքիայից (3076 հարցում) և Ֆրանսիայից (1334) հետո: Զեկույցում նաև ասվում է, որ 2015-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ն ընդհանուր առմամբ արգելափակվել է 636 248 աքաունթ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |