Վաշինգտոնում կքննարկվի ԻՊ դեմ պայքարը. 68 երկիր է մասնակցում![]() 22 մարտի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Վաշինգտոնում կքննարկվի «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարը: ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ երկրների նախարարական հանդիպմանը կմասնակցի 68 պետության ներկայացուցիչ: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնակատար Մարկ Թոները հայտնել էր, որ հանդիպումը կնախագահի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա առաջին հանդիպումը կլինի լիագումար կազմով 2014-ի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը հանդիպմանը չի մասնակցի, քանի որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անդամ չէ: «Մենք ԻՊ դեմ պայքարի կարևոր փուլում ենք և կօգտվենք այդ նախարարական հանդիպումից համախմբելու համար միջազգային ջանքերը և ջախջախելու համար ԻՊ-ին դեռևս նրա տիրապետության տակ գտնվող Իրաքի և Սիրիայի շրջաններում: Նախատեսվում է նաև առավելագույնս ավելացնել ճնշումն այդ կազմակերպության բաժանմունքների, ստորաբաժանումների ու ցանցի վրա»,-ասել է Թոները, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ նրա, նախարարական հանդիպման ժամանակ տեղի կունենա «մանրակրկիտ բանավեճ» կոալիցիայի առաջնային գործողությունների մասին, ներառյալ զինվորականներին, ինչպես նաև կքննարկվի հումանիտար վիճակն Իրաքում և Սիրիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |