ՀՀ-ն ՄԱԿ-ի մարդկային զարգացման վարկանիշով զիջում է հարևան երկրներին![]() 22 մարտի 2017 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մարդկային զարգացման վարկանիշով զիջում է տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներից շատերին: Այդ են վկայում ՄԱԿ մարդկային զարգացման մասին 2016-ի զեկույցի տվյալները, այն կոչվում է «Զարգացում բոլորի և յուրաքանչյուրի համար»: Ըստ զեկույցոի, Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակով երկրների թվում է և զբաղեցնում է 84-րդ տեղը 188 երկրի թվում՝ կիսելով այն Ուկրաինայի հետ, գրում է ԱՌԿԱ-ն: Սակայն մարդկային զարգացման մակարդակով ՀՀ-ն զիջում է Ռուսաստանին, որը ընդգրկված է մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով երկրների ցակում ՝ զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը: Հայաստանը զիջում է նաև իր խմբի երկրներին՝ Բելառուսին՝ 52-րդ տեղ, Ղազախստանին՝ 56-րդ տեղ, Իրանին՝ 69, Վրաստանին՝ 70-րդ հորիզոնական, Թուրքիային՝ 71, Ադրբեջանին՝ 78-րդ հորիզոնական: Իր խմբում Հայաստանն առաջ է Ուզբեկստանից (105-րդ տեղ), ԱՊՀ երկրներից, որոնք ընդգրկված են մարդկային զարգացման միջին մակարդակով երկրների խմբում՝ Մոլդովայից (107), Թուրքմենստանից (111) և Ղրղզստանից (120): Վարկանիշի առաջատարներն են մարդկային զարգացման շատ բարձր մակարդակով երկրները՝ Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան: Վարկանիշի վերջին հորիզոնականներում են մարդկային զարգացման ցածր մակարդակով երկրները՝ Չադը, Նիգերն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Զեկույցում նշվում է, որ 1990-2015թթ. մարդկային զարգացման միջին ցուցանիշները զգալիորեն բարելավվել են, սակայն մոլորակի բնակչության մեկ երրորդը նախկինի պես թույլատրելի նվազագույն շեմից այն կողմ է գտնվում: Մարդկային զարգացման վարկանիշը մարդկային զարգացման 3 հիմնարար գործոն է հաշվի առնում՝ կյանքի ակնկալվող տևողությունը ծնվելիս, որն արտահայտում է երկար և երջանիկ կյանք ունենալու ունակությունը, ուսուցման միջին տևողությունն ու ուսուցման ակնկալվող տևողությունը արտացոլում են գիտելիքներ ստանալու ունակությունը, համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվարկով արտացոլում է կայնքի արժանապատիվ մակարդակի հասնելու կարողությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |