Լոնդոնում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5![]() 23 մարտի 2017 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Բացի այդ ևս 40 մարդ վիրավոր է: Զոհերի թվում է նաև հարձակում իրականացնողը, որին վնասազերծել են ոստիկանության աշխատակիցները: Սքոթլենդ Յարդի կարծիքով` հարձակում իրականացնողը միայնակ է գործել, հաղորդում է BBC-ն: Զոհվել է նաև ոստիկանության մեկ աշխատակից, որին ահաբեկիչը դանակահարել էր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է մարդկանց տարհանել կառավարության շենքից, որի մոտակայքում կրակոցներ էին հնչել: Վեստմինստերյան կամուրջի վրա մարտի 22-ին ժամը 14:40-ի սահմաններում մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող է վիրավորվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |