Քրդերի հարձակումից Թուրքիայում 1 զինծառայող է սպանվել, 4-ը՝ վիրավորվել![]() 23 մարտի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում քրդերի հարձակման հետևանքով թուրք զինծառայող է սպանվել, ևս 4-ը վիրավորվել է: Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում Հաքքյարի գավառում: Թուրքիայում շարունակվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողությունները երկրի հարավ-արևելքում: Ըստ Թուրքիայի ԶՈւ տվյալների, թուրք զինծառայողների վիրավորումները վտանգավոր չեն կյանքի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Մարտի 20-ին Դիարբեքիր շրջանի Լիջում գործողության ընթացքում 2 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքական կողմը հայտնում է ՔԱԿ 6 անդամի սպանության մասին: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |