Մանուչարյան. Եթե ցանկանում ենք դուրս գալ ԱԱ եզրափակիչ, պարտավոր ենք հաղթել Ղազախստանին![]() 23 մարտի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Եթե ՀՀ ֆուտբոլային հավաքականը ցանկանում է դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, պարտավոր է հաղթել Ղազախստանի հավաքականին: Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա խաղից, նա պատասխանել է. «Չեռնոգորիայի հետ խաղում տղաներն իսկական հրաշք գործեցին՝ խաղի վերջին վայրկյաններին կորզելով հաղթանակը: Հիմա պարտավոր ենք շարունակել այն, ինչ սկսել ենք այդ խաղի ժամանակ: Որքան էլ որ Ղազախստանի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, մենք պարտավոր ենք հաղթել և կրկին ուրախացնել մեր երկրպագուներին»: 13 տարի առաջ հենց Ղազախստանի դեմ խաղում է Մանուչարյանը նշել նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: «Այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ընդամենը 17 տարեկան, և շատ բաներ արդեն ջնջվել են հիշողությունիցս, բայց որոշ դրվագներ, իհարկե, հիշում եմ: Մինչ այդ խաղացել էի բոլոր տարիքային հավաքականներում, բայց ազգային հավաքականում խաղալն այլ պատասխանատվություն էր ու նաև մեծ պատիվ: Բավականին հետաքրքիր խաղ էր, որն ավարտվեց 3:3 հաշվով», - ասել է Մանուչարյանը: Մարտի-26-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |