ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան

ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան Օելգ Եսայանը նշանակվել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բելառուսում: Համապատասխան հրամանագիրը նախագահը ստորագրել է մարտի 23-ին:

Եսայանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկ այլ հրամանագրով Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել: ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակել Վարդան Տողանյանը:

 Ուշագրավ
---