Ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումն ավարտվել է![]() 23 մարտի 2017 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր, հայտնում է ԱԻՆ-ը: Մարտի 23-ին ավարտվել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար: Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |