Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի եզրափակչում են![]() 23 մարտի 2017 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում ՀՀ-ն մի քանի մասնակից ունի: Նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և անցել եզրափակիչ: Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս է մնացել հետագա պայքարից, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ է անցել նաև ազատ վարժությունում: Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք ևս երզափակչում են: Մարտի 23-ին Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ և պտտաձող վարժություններում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |