Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել թիմը![]() 23 մարտի 2017 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկանում է փոխել իր թիմը: «Բեշիկթաշի» հայազգի ֆուտբոլիստը հիասթափված է իր կարգավիճակից: Բանն այն, որ նա երկար ժամանակ չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում եւ չի մասնակցել խաղերին, թուրքական «Միլիեթ» օրաթերթին հղումով գրում է A1plus.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ, Արազ Օզբիլիսն ակումբի ղեկավարությանը խնդրել է իրեն վաճառել կամ էլ վարձավճարով տրամադրել մեկ այլ ակումբի: Ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի ամառը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |