Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Ամերիկայի հայ համայնքի մեծ հաղթանակն է11 հոկտեմբերի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը Ամերիկայի հայ համայնքի մեծ հաղթանակն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի` ԱՀՀ-ի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, սա մեծ եւ հիանալի օր է ողջ աշխարհի հայության համար: «Երկու տարի առաջ կոմիտեն նույնպես նման բանաձեւ ընդունեց, եւ այն ժամանակ կողմ էին քվեարկել 40 անդամները, դեմ` յոթը: Սակայն այն ժամանակ Թուրքիան չէր վարում այսպիսի լայնամասշտաբ քարոզչական քաղաքականություն բոլոր ուղղություններով: Երկու տարի առաջ չկային ԱՄՆ նախկին պետքարտուղարների եւ նախկին պաշտպանության նախարարների նամակները, Պետդեպարտամենտի եւ Սպիտակ տան հայտարարությունները: Այս անգամ Թուրքիայի գործողությունները հակառակ արդյունքի հանգեցրեցին Պալատում: Բազում օրենսդիրներ հայտարարում են. «Ես ԱՄՆ կոնգրեսական եմ եւ մտադիր չեմ գործել մեկ այլ պետության ցուցումով»: Հայկական լոբբիին այս անգամ առավել դժվար էր աշխատել, սակայն մեզ օգնում էին միլիոնավոր ամերիկացիներ, որոնք 106-րդ բանաձեւին սատարող նամակներ էին հղում»,-ասել է Վարդանյանը: ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը հնարավոր է համարել քվեարկության տապալումը Ներկայացուցիչների պալատում: «Ճնշումը կոնգրեսականների վրա շատ ուժգին է, նրանք դիմում են ցանկացած միջոցի: Սակայն Թուրքիայի շանտաժը ոչ մի բանի չի հանգեցնի: Հիշեք, թե ինչպես էր թուրքական կառավարությունը պատժամիջոցներով սպառնում Ֆրանսիային եւ Հայոց ցեղասպանությունն ընդունած այլ երկրներին: Ժամանակ անցավ եւ Թուրքիան մոռացավ իր սպառնալիքների մասին, քանի որ դրանք չեն բխում նրա շահերից: Մենք հետազոտություններ ենք անցկացրել ԱՄՆ 10 նահանգներում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիա արտահանման մեծ ծավալներ ունեն: Պարզվեց, որ ճանաչումից հետո ապրանքաշրջանառությունը բավականին աճել է: Ճիշտ է, դա չի նշանակում թե Թուրքիան կհանգստանա եւ չի շարունակի իր լոբբիստական գործունեությունը Կոնգրեսում: Պետք է ասեմ, որ կոնգրեսականների հետ աշխատել թուրքական լոբբին սովորել է հայերից: Սակայն, բնակաբար, նրանց հնարավորություններն ու միջոցները շատ ավելի մեծ են»,-ընդգծել է Արփի Վարդանյանը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը, որ 2007 թվականի հունվարի 30-ին ներկայացրել էր կոնգրեսական Ադամ Շիֆը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |