Վարչապետ. Խիստ անհրաժեշտ է Հայաստանի նկարագրի ձևավորումը23 մարտի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում: Նա հանձնարարական է տվել Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության ու միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ: «Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ Visit to Armenia, շատ արագ է պետք անել բոլոր հնարավոր թիրախներով, որտեղ որ ակնկալում ենք, առաջին հերթին, Ռուսաստանի, քանի որ ներքին անձնագրերով գալու հնարավորոությունը կա», - նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ չնայած վերջին հինգ տարիներին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է մոտ 9 տոկոս, Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ «Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում», - նշեց նա։ Վարչապետը շեշտել է՝ խիստ անհրաժեշտ է համարում Հայաստանի նկարագրի ձևավորումը։ Նա ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարել է շարունակել ակտիվ թիրախային ու մարքեթինգային միջոցառումների իրականացումը։ «Մեկամսյա ժամկետը մի քիչ շատ է, երկշաբաթյա ժամկետում ապահովել ՀՀ-ն որպես զբոսաշրջային երկիր գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և դրանց տարածումը», - ասել է վարչապետը։ Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում:Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |